Երևան`   +5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Վրաստանը Լեհաստանից զենիթահրթիռային համակարգեր կգնի

726
Ուրբաթ, 12 հունվարի, 2024 թ., 17:18
Վրաստանը Լեհաստանից զենիթահրթիռային համակարգեր կգնի

Վրաստանի պաշտպանության փոխնախարար Գեորգի Խաինդրավան հանդիպել է լեհական MESKO SA ընկերության ներկայացուցիչների հետ, ասվում է Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Զրույցի ընթացքում շոշափվել է Վրաստանի պաշտպանունակության ամրապնդման, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերի գնման գործում ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան ժամանակակից սպառազինությունների կիրառման կարևորությունը։