Զելենսկին երկիրը լքած տղամարդկանց կոչ է արել վերադառնալ
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Տալլինում Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է, որ ռուսական ագրեսիայի դեմ պայքարելու և տնտեսությանն աջակցելու համար իր երկրին անհրաժեշտ են զինվորական տարիքի ուկրաինացիներ, ովքեր մեկնել են արտերկիր։ «Մենք տեսնում ենք, որ կան մարդիկ, ովքեր խախտել են Ուկրաինայի օրենքները և մեկնել արտերկիր։ Եթե այդ մարդիկ զինվորական տարիքի են, ուրեմն պետք է լինեն Ուկրաինայում և օգնեն Ուկրաինային։ Ես չեմ խոսում այն մասին, թե ով է հիմա ռազմաճակատում կամ ով չէ, մենք ունենք համապատասխան օրենք. բայց սա էթիկայի և բարոյականության հարց է»,- ասել է Զելենսկին։ Նա նշել է, որ ռազմաճակատում կռվող մեկ զինվորի համար անհրաժեշտ է 6-8 հարկատուի գումար։ «Եթե դու Ուկրաինայում ես, նույնիսկ եթե առաջին գծում չես, եթե աշխատում ես և հարկեր ես վճարում, ուրեմն դու նաև ներդրում ես անում ու պաշտպանում ես երկիրը։ Բայց եթե զինվորական տարիքի ես և գտնվում ես արտերկրում, Ուկրաինայում հարկեր չես վճարում և ապօրինի լքել ես երկիրը, ապա հարցեր են ծագում»,- նշել է Ուկրաինայի նախագահը։ «Եթե մենք ուզում ենք փրկել Ուկրաինան և Եվրոպան, ապա մենք բոլորս պետք է մտածենք, թե ինչպես օգնել Ուկրաինային։ Մենք կարող ենք լինել մարտի դաշտի քաղաքացիներ կամ աշխատող և հարկ վճարող քաղաքացիներ։ Հակառակ դեպքում՝ չկա փող բանակի համար, ուրեմն և չի մնա մեկը, ով կկարողանար պաշտպանել Ուկրաինան»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
