Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2024 թ.

Բլինքենը ժամանել է Իսրայել

1101
Երեքշաբթի, 09 հունվարի, 2024 թ., 12:48
Բլինքենը ժամանել է Իսրայել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հերթական այցն է կատարել Իսրայել։ Ինչպես սպասվում է, նա Իսրայելի քաղաքական վերնախավի հետ կքննարկի Գազայի հատվածում ռազմական գործողությունների հաջորդ փուլը: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան, ում խոսքը մեջբերում է CNN-ը, ասել է, որ պետքարտուղարն ակնկալում է պաշտպանության նախարար Գալանտի հետ քննարկել Գազայի հատվածում պատերազմի հաջորդ փուլի ծրագիրը։ «Սաուդյան Արաբիան, Հորդանանը, Կատարը, ԱՄԷ-ն և Թուրքիան պատրաստ են նախապատրաստվել Գազայի հատվածի վերականգնմանը և նրա քաղաքական ապագայի որոշմանը»,- ասել է Բլինքենը՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի հետ հանդիպումից հետո: