Գազայում լրագրողներ են սպանվել
![]() Երկու լրագրող, ըստ ամենայնի, սպանվել են այսօր առավոտյան Գազայի հատվածում գտնվող Խան Յունիսից արևմուտք ընկած իսրայելական ավիահարվածի հետևանքով, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները: Համզա Վաել Դահդուն (Al Jazeera-ի լրագրող) և Մուստաֆա Թուրիան (տեսանյութերի հեղինակ, որ համագործակցում է Agence France-Presse-ի հետ) սպանվել են մեքենա նստելիս, հաստատել են Գազայի առողջապահության նախարարության պաշտոնյաները և բժիշկները: Համզա Վաել Դահդուի հայրը՝ Վաել ալ-Դահդուն, Ալ Ջազիրայի Գազայի բյուրոյի ղեկավարն է. նա վերջերս վիրավորվել է հարվածի հետևանքով: Հաղորդվում է, որ նրա կինը և երկու երեխաները զոհվել են պատերազմի առաջին շաբաթներին իսրայելական մեկ այլ հարվածի հետևանքով: ԱՄՆ-ի Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալներով՝ հոկտեմբերի 7-ից, երբ պատերազմը սկսվեց, մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Գազայում սպանվել է առնվազն 77 լրագրող և լրատվամիջոցի աշխատակից: |

ՌԴ ԶՈւ-ն Սև ծովի ջրային տարածքում խոցել է Ուկրաինայի ԶՈւ-ին պատկանող չորաբեռնատար նավ
14019:13
Վրաերթի ենթարկված կինը օրեր անց մահացել է
11518:54
Գնացքի վագոն է կողաշրջվել
12413:30
Ռումինիայի լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
24912:49
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են «Լուկօյլ»-ի նավթավերամշակման գործարանին (տեսանյութ)
16912:13
Լիբիայի ափերի մոտ ևս մեկ նավ է պայթեցվել
304Երեկ, 23:49
