Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

Չինաստանի նախագահի առաջարկը՝ Բայդենին

958
Երեքշաբթի, 02 հունվարի, 2024 թ., 23:48
Չինաստանի նախագահի առաջարկը՝ Բայդենին

Չինաստանի նախագահ Սի Ցզինփինն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին առաջարկել է երկու երկրների «խաղաղ գոյակցություն» և անցում՝ աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների հարաբերությունների կայունացմանը: Այս մասին հաղորդում է China Central Television-ը՝ վկայակոչելով ՉԺՀ առաջնորդի նամակը Սպիտակ տան ղեկավարին՝ նվիրված 1979 թվականի հունվարի 1-ին Չինաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։
Նշվում է, որ նամակում Սի Ցզինփինը հայտնել է, որ վերջին 45 տարիների ընթացքում չին-ամերիկյան հարաբերությունները վերելքներ ու վայրէջքներ են ապրել, սակայն ընդհանուր առմամբ առաջ են շարժվել, ինչը ոչ միայն բարձրացրել է երկու ժողովուրդների բարեկեցությունը, այլև նպաստել է աշխարհում խաղաղությանը, կայունությանն ու բարգավաճմանը։
«Պատմությունը հաստատել և շարունակում է ապացուցել, որ փոխադարձ հարգանքի, խաղաղ համակեցության և փոխշահավետ համագործակցության սկզբունքների պահպանումը ճիշտ ուղի Է Չինաստանի և Միացյալ Նահանգների համար, և դա պետք է դառնա Չինաստանի և Միացյալ Նահանգների համատեղ ջանքերի ուղղությունը»,-գրել Է Չինաստանի նախագահը:
Ջո Բայդենը ևս շնորհավորական նամակ է հղել Սի Ցզինփինին․ «Անհամբեր սպասում եմ մեր հանդիպումներին և քննարկումներին, որպեսզի շարունակենք զարգացնել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հարաբերությունները»,- գրել է Բայդենը։