Երևան`   +1 °C
Այսօր`   Երկուշաբթի, 15 դեկտեմբերի, 2025 թ.

«Ռուսաստանի և Գերմանիայի հարաբերությունները գրեթե ամբողջությամբ խզվել են». ՌԴ դեսպան

676
Ուրբաթ, 29 դեկտեմբերի, 2023 թ., 09:54
«Ռուսաստանի և Գերմանիայի հարաբերությունները գրեթե ամբողջությամբ խզվել են». ՌԴ դեսպան

Ռուսաստանի և Գերմանիայի հարաբերությունները գրեթե ամբողջությամբ խզվել են: Այս մասին հայտարարել է Գերմանիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաևը:

«Ինչ վերաբերում է ընթացիկ շփումներին, ապա փոխգործակցության գրեթե բոլոր ձևաչափերը վերացվել կամ սառեցվել են՝ գերմանական կողմի նախաձեռնությամբ»,- ասել է նա՝ РИА Новости-ին տված հարցազրույցում:

Դեսպանը նշել է, որ Ռուսաստանը կամավոր կերպով թշնամական գործողություններ չի ձեռնարկել Գերմանիայի նկատմամբ: Ձեռնարկվել են միայն հակաքայլեր՝ ի պատասխան գերմանական դժգոհությունների և պատժամիջոցների: