«Հիպոթեքային վարկ վերցրած ու Ստեփանակերտում բնակարան ձեռք բերած մարդկանց ճակատագիրն ի՞նչ է լինելու». Նազարյանը՝ նախարարին
![]() «Հիպոթեքային վարկ վերցրած ու Ստեփանակերտում բնակարան ձեռք բերած մարդու ճակատագիրը բա՞նկն է որոշելու, թե՞ ՀՀ կառավարությունը»,- դիմելով Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին՝ հարցրեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը: Վերջինը նշեց, որ միայն ինքը նման 5 դիմում է ստացել: «Հիպոթեքային վարկերը, որոնցով ԼՂ-ում տներ են գնվել, մտնում է 315 մլրդ-ի մեջ. դրա գումարը կազմում է 14 մլրդ դրամ»,- ասաց նախարարը: Ավելի վաղ Հովհաննիսյանը հայտնել էր, որ ԼՂ-ի պարտավորությունները ՀՀ-ի նկատմամբ կազմում են 315 մլրդ դրամ, որոնց սպասարկումը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, անհնար է դարձել: «Առաջարկվող նախագծով նախատեսվում է 315 մլրդ դրամի պարտավորությունների վերջնական չափը վերակառուցել ՀՀ կառավարության ու ֆինանսական կազմակերպությունների միջև՝ համապատասխանաբար 70 և 30 համամասնությամբ»,- ասել էր նախարարը: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
