«ԼՂ-ի պարտավորությունները ՀՀ-ի նկատմամբ կազմում են 315 մլրդ դրամ, որոնց սպասարկումն անհնար է դարձել». նախարար
320
Ուրբաթ, 22 դեկտեմբերի, 2023 թ., 12:06
![]() Խորհրդարանը քննարկում է 2023թ. բյուջեի մասին օրենքի լրացումների նախագիծը, որը ներկայացնում է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Վերջինն ասաց՝ ԼՂ կառավարության ու վերջինի կողմից ստեղծված հիմնադրամների՝ ԼՂ իրավաբանական ու ֆիզիկական անձանց՝ վերակառուցման ենթակա պարտավորությունները ՀՀ ֆինանսաբանկային համակարգի հանդեպ 2023-ի դեկտեմբերի 29-ի դրությամբ կկազմեն շուրջ 315 մլրդ դրամ, որոնց գերակշիռ մասի սպասարկումը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, անհնար է դարձել: Նրա խոսքով՝ նշվածն առաջ է բերել բացասական ռիսկեր. «Նախագծով նախատեսվում է 315 մլրդ դրամի պարտավորությունների վերջնական չափը վերակառուցել ՀՀ կառավարության ու ֆինանսական կազմակերպությունների միջև՝ համապատասխանաբար 70 և 30 համամասնությամբ»,- ասաց նախարարը: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
