«Ալիևն ընտրություններ է նշանակել ներքաղաքական դրդապատճառներով». Ղասիմլի
![]() Ադրբեջանի քաղաքական մենեջմենթի կենտրոնի ղեկավար Արազ Ղասիմլին կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արտահերթ նախագահական ընտրություններ է նշանակել ներքաղաքական դրդապատճառներով, գրում է Infoteka24-ը: Նրա տվյալներով՝ Ադրբեջանի ՀՆԱ-ի աճն ընթացիկ տարում ամենացածրն է ԱՊՀ երկրների շրջանում, իսկ մյուս տարի կարելի է նույնիսկ ռեցեսիա ակնկալել: Ղասիմլիի խոսքով՝ ընտրական գործընթացը կարող է ներքին հուզումների անդրապայթուցիչ դառնալ, եթե ընդդիմադիր կուսակցություններն առաջադրեն իրենց միասնական թեկնածուին: Սակայն, ինչպես երևում է նախնական արձագանքներից, «Մուսավաթ» և «Ժողովրդական ճակատ» կուսակցությունները մտադիր չեն մասնակցել նախագահական ընտրություններին: Հնարավոր է, որ Ադրբեջանի ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրի Real կուսակցության ղեկավարը, որի առաջնորդն է Իլղար Մամեդովը: Նա, սակայն, համարվում է Մեհրիբան Ալիևայի դրածոն: Մամեդովը հայտարարել է, որ առաջիկա օրերին կուսակցության քաղխորհուրդը կքննարկի հարցը և որոշում կկայացնի: |

«Բաքվում անցկացվել է «Արևմտյան Ադրբեջանի» համայնք կոչեցյալի ընդհանուր ժողովը»․ Վարդան Ոսկանյան
6900:06
Նեթանյահուն պատրաստվում է Թրամփի հետ քննարկել Իրանի վրա նոր հարձակումների հարցը
128Երեկ, 23:52
«Բանկային համակարգի հետ չհարաբերվելու այլընտրանք չթողնելը մարդու իրավունքների խախտում է»․ Հակոբ Բադալյան
95Երեկ, 23:24
«Հայաստանը նպատակասլաց կերպով տարվում է դեպի քաոս և անիշխանություն»․ Արմեն Այվազյան
102Երեկ, 23:12
«Այս կեղծիքով փլուզվում է Հայաստանի Ազգային անվտանգության համակարգը»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
89Երեկ, 22:18
«Գոռում եք՝ Հայաստանն ինքնիշխան է․ Անգլիան ի՞նչ գործ ունի մեր ընտրությունների հետ»․ Ոսկան Սարգսյան
116Երեկ, 21:24
