Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Սպասվում են տեղումներ և մառախուղ

236
Չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2023 թ., 08:30
Սպասվում են տեղումներ և մառախուղ

Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 7-ի և 10-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 6-ին, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է անձրև, իսկ գիշերը և առավոտյան՝ մառախուղ։

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 8-ի և 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 6-ին, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը, 8-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ, դեկտեմբերի 5-ին առանձին վայերում սպասվում է քամու ուժգնացում 14-16 մ/վրկ:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 6-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 8-10 աստիճանով։

Երևան քաղաքի դեկտեմբերի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 16.5°C (1980թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -15.1°C (1994թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 1.7°C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ: