Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

Ալավերդու համայնքապետարանի ՔՊ-ական խմբակցությունն անվստահություն է հայտնել ընդդիմադիր համայնքապետին

192
Հինգշաբթի, 30 նոյեմբերի, 2023 թ., 22:36
Ալավերդու համայնքապետարանի ՔՊ-ական խմբակցությունն անվստահություն է հայտնել ընդդիմադիր համայնքապետին

Ալավերդու ընդդիմադիր համայնքապետ Արկադի Թամազյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Ալավերդի համայնքի սիրելի՛ բնակիչներ,
Այսօր օրենքի խախտումով Ալավերդու համայնքապետարան է ներկայացվել Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ՝ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշումը:
Մեկ տարվա ընթացքում տարաբնույթ հերյուրանքներից, շահարկումներից, սուտ և մտացածին խոսակցություններից հետո այն սպասելի էր թե՛ իմ, թե՛ մեր բնակիչների համար։
Սակայն այստեղ իրապես ցավալի է մեկ հանգամանք. բնակչության վստահության շնորհիվ ավագանու անդամի կարգավիճակ ստացած, սակայն անձնական շահի և ցանկությունների կատարման համար օգտագործված առնետի ընտրած ճանապարհը։
Բոլորս գիտենք՝ առնետի ճանապարհն ավարտվում է թակարդում։
Սիրելի՛ ալավերդցիներ, վերահաստատում եմ, որ մենք շարունակում ենք ծառայությունը ի շահ Ալավերդի համայնքի և ի շահ մեր բնակչի։ Մենք մեր հնարավորություններն օգտագործել ենք միայն Ալավերդին ամեն եկող օրվա հետ ավելի լավը դարձնելու համար՝ վստահ լինելով, որ դա է գնահատականի արժանանալու միակ բանաձևը։
Ալավերդիում իշխանությունը ձևավորվել է ձեր ընտրության շնորհիվ, և իշխանությունը հենց ձերն է։
Ձեր վստահությունը մեզ համար ամենաթանկն ու կարևորն է, և վստահեցնում ենք՝ ձեզ հետ միասին չենք թողնելու, որ մի խումբ արկածախնդիրներ խլեն ձեր իշխանությունը։
Եվս մեկ անգամ շնորհակալ եմ Ձեզ վստահության և աջակցության համար»։