«Պատժում են Երևանում մի 40 անուն փողոցներում բնակվելու համար». Գարիկ Քեռյան
![]() Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի կենտրոնում բնակվողները բոլորը դոլարային միլիոնատերեր չեն: Եթե քաղաքացին թոշակառու է կամ ստանում է սովորական աշխատավարձ, բնակվում է կենտրոնում արդեն վաղուց, բնակարանն էլ ստացել է ոչ թե անկախության ժամանակ այլ ձրի, խորհրդային կարգերի ժամանակ և ունի համեստ մի մեքենա իր կենցաղային կարիքները հոգալու համար, ինչպես է վճարելու 160000 դրամ կայանատեղիի համար: Արդյոք սա չի նշանակում մարդու իրավունքների ոտնահարում: Ստացվում է, որ ոչ միայն թոշակառուները, այլև հազարավոր և տասնյակ հազարավոր մտավորականներ, ուսուցիչներ, բյուջետային աշխատողներ, սպասարկման և այլ ոլորտների աշխատողներ օրենքով զրկվում են մեքենա ունենալու իրավունքից: Կենտրոնը բեռնաթափելու այլ տարբերակներ չկա՞ն: Քաղաքացուն պատժում են Երևանում մի քառասուն անուն փողոցներում բնակվելու և եթե բակում տեղ չունեն փողոցում մեքենան կայանելու համար: Այս գրառումը չէի անի եթե 12000 դրամը ամբողջ Երևանի համար դարձնեին 24000, դա ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ: Կոչ եմ անում մարդու իրավունքների պաշտպանին այս հարցը դարձնել քննարկման առարկա»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
