Տարեց կնոջը հետապնդած ու կողոպուտի փորձ արած տղամարդը հայտնաբերվել է
![]() Երեկ՝ նոյեմբերի 27-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ժամերի ընթացքում բացահայտել են առանձնապես ծանր հանցագործություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ 74-ամյա Անթառամ Ս-ն և հայտնել, որ ժամը 12:00-ի սահմաններում Խորենացի և Օստրովսկու փողոցների խաչմերուկում իրեն անծանոթ անձը քաշելու միջոցով փորձել է բացահայտ հափշտակել իր ձեռքի պայուսակը, ապա հանցագործությունն ավարտին չհասցնելով դիմել է փախուստի: Անթառամ Ս-ին են այցելել ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները և կարճ ժամանակ զրուցելով նրա հետ արդեն օպերատիվ տվյալներով ճշտել էին ենթադրյալ գողի ինքնությունը: Ոստիկանները տաք հետքերով պարզեցին, որ կատարողը Երևանում «թրև եկող», մշտական բնակության վայր չունեցող 41-ամյա Գավրիլ Պրեյդան է: Նրան հայտնաբերել են Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակում: Ըստ նախնական տեղեկությունների, նա պատրաստվում էր մեկնել հեռավոր մարզերից մեկը: |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
