Երևան`   +3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2023 թ.

Շիրակի մարզի որոշ հատվածներում գետնաբուք է

140
Երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2023 թ., 16:18
Շիրակի մարզի որոշ հատվածներում գետնաբուք է

Նոյեմբերի 20-ին ժամը 16։00-ի դրությամբ մարզի Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի, Անիի և Արթիկի տարածաշրջանների ճանապարհներին ուժեղ գետնաբուք է։
ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են։ Ավտոմոբիլային ճանապարհների որոշ հատվածներում երթևեկամասի վրա առկա է մերկասառույց, որոշ հատվածներում ձյան շերտի հաստությունը հասնում է 10-ից 15 սմ-ի։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել միայն ձմեռային անվադողերով, այս մասին հայտնում է Շիրակի մարզպետարանը։