Իսրայելական բանակը մարտերը կտեղափոխի Գազայի հատվածի հարավ
![]() Իսրայելական բանակի մարտերը կտեղափոխվեն Գազայի հատվածի հարավ՝ անկլավի հյուսիսային հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ոչնչացումից հետո։ Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի կառավարությունը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին։ Իսրայելի կաբինետի խոսնակը մանրամասներ չի հայտնել։ Ավելի վաղ Al Jazeera հեռուստաալիքը հայտնել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Շեյխ Ռադվան թաղամասի վրա։ Հրթիռակոծության հետևանքով զոհվել է առնվազն 25 մարդ, զոհերի մեծ մասը կանայք և երեխաներ են: Իրազեկ աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ն դժգոհ է Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողություններից, քանի որ այնտեղ աճում է խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը։ Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ծանր զրույցներ է ունենում Իսրայելի պաշտոնյաների հետ, սակայն Թել Ավիվը չի արձագանքում Սպիտակ տան խնդրանքներին։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
