«Անի Եղիազարյանի դեմ դավեր նյութողը տեսնես գիտի՞` ինչ բան է թանգարանային գործը». Արքմենիկ Նիկողոսյան
![]() Գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էս միջակությունների, չմո հավակնոտների անարժեք ու անսկզբունք ժամանակներում, եթե մարդու հետևից այսպես ասած՝ ընկած ես, անպայման, ցավոք, անպայման կգտնես, մեծ ճիգերով, ջանքով, անգամ ստորանալու գնով կգտնես որևէ պատճառ, առիթ՝ նրան վնասելու և ուզածիդ հասնելու: Ես հաստատ չգիտեմ, գուցե էդ ֆորմալ պատճառն իրոք կա, բայց էդ ֆորմալություններն ու հազարումի զըրթուզիբիլ չինովնիկական ձևականություններն ինձ համար գրոշի արժեք չունեն էս դեպքում, որովհետև կա Անի Եղիազարյանի խոսքը, իսկ Անին էն մարդն է, որին հատկապես էս դեպքում հավատում ու վստահում եմ անվերապահորեն: Թող ինձ ներեն մյուս թանգարանների տնօրենները, որոնցից շատերն իմ ընկերներն ու մտերիմներն են, բայց Անին իր աշխատանքով ինձ համար թանգարանի տնօրենի չափանիշ է: Սերը, գիտելիքը, նվիրվածությունը, կրեատիվությունը, գործից հասկանալը վերջապես․․․ Մի քիչ հետ նայեք ու կտեսնեք, թե նրա կատարած աշխատանքը, մշակած ու իրականացրած ծրագրերը շղթայական ինչ ռեակցիա են ունեցել մյուս թանգարանների աշխատանքների լավարկման գործում: Ու նրա դեմ դավեր նյութողը, էս ամեն ինչից ուրախացողը՝ տեսնես գիտի՞ ինչ բան է թանգարանային գործը, տեսնես գիտի՞, որ տնօրեն լինելը մենակ էդ փափուկ բազկաթոռներին վեր ընկնելն ու ինչ-որ թղթեր ստորագրելը չի, տեսնես գիտի՞, որ դա բարձր ծառայություն է բարձր արժեքների: Տեսնես գիտի՞, թե, ասենք, ինչ բան է որևէ գրողի երկերի ակադեմիական հրատարակություն ասվածը, գիտի՞ մեծի ժառանգությունն ինչ է, դրա հետ հոգատարությամբ վերաբերվելն ինչ է․․․ Ու ընդհանրապես, լիքը ի՞նչ է-ներ տեսնես գիտի՞․․․ Աղբյուրը` Արքմենիկ Նիկողոսյան |

«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
117Երեկ, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
137Երեկ, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
15112.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
13412.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
16910.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
16108.09.2026, 23:12
