«Թումանյանի մասին խոսելը համարվում է աններելի քայլ». Թումանյանի թանգարանի տնօրենին հեռացրել են
![]() Անի Եղիազարյանը, ով 2019 թվականից Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենն է, գրում է. «Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք, Ուշադրություն Սա ձևակերպվում է՝ որպես միակ լուծում, քանի որ հակառակ դեպքում կհամարվի Գերատեսչության կողմից ընկրկում, իսկ առանց խոնարհումի և քծնանքի գործելը նախադեպային բնույթ կկրի. շատերի մոտ համարձակություն կծնվի: Վերջինս, կարծես, այդքան էլ լավ բան չէ: Կեղծ բարեպաշտության և քաղաքավարության քողի ներքո արդեն ամիսներ շարունակ իմ դեմ խմորվող դավադրությունը ստացավ իր մարմինը՝ մեկ հրամանի մեջ խտացված: Սակայն վստահ եմ, որ Հովհ. Թումանյան թանգարանի բացառիկ նվիրյալ աշխատակիցների թիմային ու ներդաշն գործելու շնորհիվ շարունակվելու է Հայաստանում և նրա սահմաններից դուրս, անգամ աշխարհի հեռավոր անկյուններում, հայ մարդուն և օտարին հաղորդակից դարձնելու առաքելությունը էն Անհուն աշխարհին, որ կոչվում է թումանյանական խոսքի, մտքի աշխարհ: Քանի որ ամենուր այն ընդունվել է իբրև լույսի, ճշմարտության, հումանիզմի և իմաստնության ձգտման մի ճանապարհ: Եվ այդ ճախրանքը ոչինչ և ոչ մեկ չի կարող կասեցնել: ՀՀ ԿԳՄՍ որոշ պաշտոնյաների՝ սեփական անգործությունը քողարկելու համար նման գործելաոճ որդեգրելը միայն ժպիտ է առաջացնում: Նմանը չունեցող գայլուկը գործեց իր ճիգերի ամբողջ ուժով: Եվ քանի որ կարողություններից շատ էր ճիգը, վրիպումների մի ողջ շղթա հյուսեց: Հարգելի՛ տիկին նախարար Ժաննա Անդրեասյան, խնդրեմ հնարավորություն տվեք Ձեզ հետ հանդիպումների և բաց զրույցների՝ առանց միջնորդների: Ճշմարտությունը երբեք չի կորչում: /Հ.Թ./»։ Աղբյուրը` Անի Եղիազարյան |

Մահացել է Ռիտա Շառոյանը
9212:00
«Իմ պատվի ու արժանապատվության անունն Արցախ է». Արման Նավասարդյան
21700:24
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը կտեղափոխվի
257Երեկ, 17:54
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը (լուսանկար)
20217.06.2026, 21:06
Նորահայտ հնավայրի պեղումներ՝ Վեդիի մերձակայքում (լուսանկար)
23816.06.2026, 00:48
Ռիո դե Ժանեյրոյի Հիսուսից էլ բարձր. լեհ միլիարդատերն Աստվածամոր՝ 55-մետրանոց արձան է կառուցում (լուսանկար)
80115.06.2026, 23:13
