Ուկրաինան իր գործընկերներին խնդրել է «վարձույթով» տրամադրել ՀՕՊ համակարգեր ձմռան համար
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Կիևը որոշ երկրներին խնդրել է իր երկրին ՀՕՊ համակարգեր տրամադրել առնվազն ձմեռային ժամանակահատվածի համար։ Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել Օդեսայում Նիդերլանդների վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյուտեի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ Ուկրաինայի իշխանություններն ակտիվորեն աշխատում են հակաօդային պաշտպանության համակարգերի քանակի ավելացման ուղղությամբ, մասնավորապես՝ պաշտպանելու էներգետիկ օբյեկտները և հացահատիկի արտահանման միջանցքը։ Զելենսկու խոսքով՝ Կիևն ունի «հզոր ծրագիր» այն բանի համար, ինչ անհրաժեշտ է Ուկրաինային։ Այս պլանը մանրամասն մշակված է, շարունակել է նա։ «Մեր գործընկերներն ունեն դա՝ բոլոր եվրոպացի գործընկերները, գործընկերները ԱՄՆ-ից, Ասիայից և այլն։ Սա բարդ խնդիր է, մենք ամեն ամիս ավելացնում ենք համակարգեր։ Ես չեմ կարող ձեզ ասել, թե որտեղ կլինեն այդ համակարգերը, և չեմ կարող ասել ձեզ քանակի մասին»,- հավելել է Զելենսկին։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
