Երևան`   +6 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Մասքը պատասխանել է X սոցցանցում ապատեղեկատվության հետ կապված` Եվրոմիության մեղադրանքներին

901
Շաբաթ, 14 հոկտեմբերի, 2023 թ., 18:06
Մասքը պատասխանել է X սոցցանցում ապատեղեկատվության հետ կապված` Եվրոմիության մեղադրանքներին

Եվրոմիությունում մինչ օրս ոչ մի ապացույց չեն ներկայացրել, որ X սոցիալական ցանցն ապատեղեկատվություն է տարածում պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է սոցցանցի սեփականատեր Իլոն Մասքը։

Ներքին շուկայի հարցերով եվրոհանձնակատար Թիերի Բրետոնը նախազգուշացրել է ամերիկացի գործարարին, որ X սոցցանցը, իբր, «անօրինական բովանդակություն և ապատեղեկատվություն» է տարածում իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ: Նրա նամակում պահանջվում է, որ Մասքը պատասխանի և կապ հաստատի համապատասխան իրավապահ մարմինների հետ 24 ժամվա ընթացքում: