«Ալիևը լրացուցիչ պահանջ է ներկայացրել ՀՀ իշխանություններին». Արթուր Խաչատրյան
![]() ԱԺ ճեպազրույցների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձել է Ալիևի՝ Գրանադայի հանդիպումը չեղարկելու որոշմանն ու Փաշինյանի երեկվա ելույթին. «Ինչո՞ւ հանդիպումը ձախողվեց. հիշեցնենք, որ ադրբեջանական ագրեսիայի օրերին Փաշինյանն ասաց՝ պատրաստ է ինչ-որ թուղթ ստորագրել, դրան նախորդել էր ՀՀ իշխանությունների բավականին հստակ ազդանշանը Ադրբեջանին, որ իրենք որևէ կերպ չեն մասնակցելու ադրբեջանական ագրեսիայից հայ ժողովրդի մի հատվածին պաշտպանելուն: Դա նշանակում է՝ Արցախը կտանք՝ հանուն ինչ-որ թղթի, հավանաբար հույս ունեին, որ Ադրբեջանն իր արյան ծարավը կհագեցնի միայն Արցախով, բայց Ալիևի երեկվա դեմարշը նշանակում է, որ իրենք միայն Արցախով չեն բավարարվելու և լրացուցիչ պահանջ են ներկայացրել ՀՀ իշխանություններին»,- նշեց պատգամավորը: Ըստ նրա, ամենայն հավանականությամբ, առաջնային պահանջը եղել են անկլավները, որի «լեգիտիմությունը» Ադրբեջանին տվել է Փաշինյանը, ապա՝ միջանցքի հարցը: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
