Հոկտեմբերի 2-ին ադրբեջանական աշխատանքային խումբը կմեկնի Ստեփանակերտ
![]() Սեպտեմբերի 29-ին Եվլախում հերթական հանդիպումն է տեղի ունեցել Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև։ Ադրբեջանական APA-ն մասնավորապես հայտնում է. «Նախագահի աշխատակազմի տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը հանգամանորեն քննարկվել են հումանիտար հարցեր, Ղարաբաղի հայ բնակիչների վերաինտեգրման հարցը և այդ կապակցությամբ Ադրբեջանի կողմից ներկայացված վերաինտեգրման ծրագիրը։ Բարձր են գնահատվել քաղաքացիական անձանց ազատ տեղաշարժի ապահովումը, մարդասիրական օգնություն ուղարկելը, վառելիքի ու պարենի կարիքների բավարարումը։ Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում բնակվող հայ բնակիչների ներկայացուցիչները հատուկ երախտագիտություն են հայտնել Խանքենդի (հակառակորդն այսպես է անվանում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը-խմբ.) քաղաքի մոտակայքում տեղի ունեցած հրդեհի ժամանակ Ադրբեջանի համապատասխան պետական կառույցների ձեռնարկած միջոցառումների համար, մասնավորապես՝ հրդեհը մարելու, անհրաժեշտ դեղամիջոցներ և շտապօգնության մեքենաներ ուղարկելու համար դեպքի վայր՝ տուժածներին առաջին օգնություն ցույց տալու համար։ Հայտարարվել է, որ Ադրբեջանի համապատասխան պետական մարմինները միջոցներ կձեռնարկեն բջջային կապի ծառայությունների և հեռուստառադիոհաղորդումների կազմակերպման ուղղությամբ: Ղարաբաղի հայ բնակիչների հետ կապերի պատասխանատու Ռամին Մամեդովը տեղեկացրել է վերաինտեգրման գործընթացի հետ կապված ընթացակարգերի և սոցիալական ծառայությունների մասին։ Նա նշել է, որ տնտեսական, կոմունալ և այլ հարցերի լուծման նպատակով հոկտեմբերի 2-ին նախատեսվում է Ղարաբաղի տարածաշրջանի սոցիալական, հումանիտար, տնտեսական և ենթակառուցվածքային հարցերով աշխատանքային խմբի անդամների այցը Խանքենդի քաղաք»։ |
Երևանում խուլիգանական արարքներով հայտնի դարձած ռուսները ձերբակալվել են. մանրամասներ
1918:48Ոստիկանությունը բռնի ուժով բերման ենթարկեց ԶԱՆԳ-ի անդամներին (լուսանկար)
5418:24Հրանտ Մարգարյանին ԱԱԾ են կանչել ու հարցաքննել
4518:12«Ո՛չ մարդն է պաշտպանված, ո՛չ կենդանիները»․ Սյուզաննա Սիմոնյան
11415:36««Երեխա ունենք, թեթև կնշենք նոր տարին»․ կախարդանքի տա՞կ եք, ի՞նչ է կատարվում»․ Տեր Եզնիկ
14415:18«Դիմակավորված «քաջորդիները» նվաստացնում են տեսանյութի «հերոսուհուն»»․ Հակոբ Կարապետյան
15314:36