Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը կազդի երկկողմ հարաբերությունների վրա. Ռուսաստանի ԱԳՆ
![]() Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրության վավերացումը ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա։ Երևանը հաշվի չի առել կանոնադրության վերաբերյալ Մոսկվայի փոխադարձ առաջարկները. այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունում։ «Հայ գործընկերներն ի սկզբանե տեղեկացված էին այն դիրքորոշման մասին, որ Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացումն անընդունելի է այն պայմաններում, երբ այս կառույցը «ձերբակալման օրդեր» է տվել Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը։ Երկկողմ պայմանագիր կնքելու՝ Երևանի նախաձեռնությունը քննարկվել է, Մոսկվայում, առաջարկվել է փոխզիջումային տարբերակ, որը կարող է հարմար լինել երկու կողմերին, ցավոք, այն հաշվի չի առնվել, փոխարենը Հայաստանում քաղաքական որոշում է կայացվել՝ հօգուտ Հռոմի ստատուտի վավերացման, ինչը ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա»,- ասել են նախարարությունից։ Ինչպես ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն, Հայաստանի ներկայացուցիչների կողմից առաջ քաշված թեզն այն մասին, որ ՄՔԴ-ին միանալը, իբր, որևէ ազդեցություն չի ունենա հայ-ռուսական կապերի վրա «իրականությանը չի համապատասխանում»։ «Առնվազն դժվար է պատկերացնել Ռուսաստանի ղեկավարության այցը հանրապետություն, հատկապես, երբ իշխող կուսակցության պատգամավորները կոչ են անում ձերբակալել (Ռուսաստանի նախագահ) Վլադիմիր Պուտինին՝ Հաագայի «թեմիսների» խնդրանքով։ ՌԴ ԱԳՆ-ն հուսով է, որ Հայաստանի Ազգային ժողովում կլինեն սթափ մտածող ուժեր, որոնք դեմ կլինեն հայ-ռուսական հարաբերությունների համար ակնհայտ թունավոր որոշմանը»,- ամփոփել է ՌԴ ԱԳՆ-ն։ Չորեքշաբթի օրը ՀՀ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովն իր նիստում ընդունել է ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու մասին օրինագիծը և այն ուղարկել խորհրդարան։ Երևանը հայտարարել է, որ այս քայլն ուղղված չէ Ռուսաստանի Դաշնության դեմ, այլ միտված է քրեական հետապնդում իրականացնելու ռազմական հանցագործություն կատարած ադրբեջանցիների նկատմամբ։ |

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
15104.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
12604.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
12704.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
14704.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
12803.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
14003.11.2026, 12:54
