Հանրապետության հրապարակում վնասվածքներ ստացած Գեղամ Մանուկյանը վիրահատվել է
![]() Հանրապետության հրապարակում կայացած բողոքի ցույցի ժամանակ վնասվածքներ ստացած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը վիրահատվել է։ Այս մասին Aravot.am-ին հայտնել է պատգամավորի որդին՝ Տարոն Մանուկյանը: «Հայրիկի հետ շատ լուրջ բան չկա՝ քթի կոտրվածք է, միջնապատն էլ թեք էր, դրա համար վիրահատական միջամտության կարիք առաջացավ, վիրահատության ժամանակ կռճիկից ոսկոր են վերցրել միջնապատի ոսկորի տեղը լրացնելու համար, վիրահատությունը նորմալ է անցել: Հիմա հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է՝ զուտ վարակներից խուսափելու նպատակով»,- հայտնել է պատգամավորի որդին: Տարոն Մանուկյանի խոսքով, վաղն արդեն Գեղամ Մանուկյանին կտեղափոխեն հիվանդասենյակ: Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության հրապարակում ոստիկանության ու քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումների ժամանակ մի քանի տասնյակ մարդ է վնասվել։ Տուժած քաղաքացիների թվում էր նաև ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
