«Ասեք, որ ամեն ինչում մեղավոր են Փաշինյանն ու Արևմուտքը». Meduza-ն գաղտնազերծել է Կրեմլի ուղեցույցը լրատամիջոցների համար
![]() Ռուսական Meduza ընդդիմադիր կայքի տրամադրության տակ է հայտնվել ուղեցույց, որը սեպտեմբերի 19-ին ՌԴ նախագահականից ուղարկել են պետական ու Կրեմլի քարոզչությանը ծառայող այլ ԶԼՄ-ների աշխատակիցներին։ Ուղերձում Կրեմլը խորհուրդ է տալիս Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման մեջ մեղադրել Հայաստանին և Արևմտյան երկրներին։ Շեշտը պետք է դրվի այն փաստի վրա, որ «Հայաստանի ղեկավարությունը ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ», և որպես այս թեզի հաստատում՝ Վլադիմիր Պուտինի աշխատակազմը խորհուրդ է տալիս մեջբերել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում արած հայտարարությունները։ «Ամենայն հավանականությամբ, Հայաստանի վարչապետին այս հայտարարությունը դրդել են արևմտյան «գործընկերները», որոնք պետք է հետևանքների պատասխանատվությունը ամբողջությամբ կիսեն նրա հետ։ Հայաստանի ղեկավարության որոշումը, որն ինքնին արմատապես փոխեց Ղարաբաղի կարգավիճակը, ազդանշան դարձավ Ադրբեջանի գործելու համար, այժմ Բաքուն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ընկալում է՝ որպես իր սեփականը»,- ասվում է ձեռնարկի տեքստում։ Կրեմլում խորհուրդ են տալիս ռուս խաղաղապահներին բնութագրել՝ որպես դիտորդների։ Բացի այդ՝ իշխանամետ ԶԼՄ-ներին էլ հորդոր կա՝ պատմել այն մասին, թե ինչպես են խաղաղապահներն օգնում «խաղաղ բնակչության տարհանման հարցում»։ Մասնավորապես, խորհուրդ են տալիս նշել, որ մարդիկ «ապաստան» են գտնում ուղղափառ եկեղեցում, որը գտնվում է ռուսական խաղաղապահ զորախմբի բազայում։ Ըստ Meduza-ի՝ այս ամենը ԶԼՄ-ները արդեն իսկ ակտիվորեն կիրառում են։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
