«Տարօրինակ եմ համարում Ադրբեջանի հայտարարությունը, թե մարդասիրական միջանցք են թողնելու խաղաղ բնակչությանը՝ ԼՂ-ն լքելու համար». Նիկոլ Փաշինյան
![]() «Ասել, որ իրադարությունն անկանխատեսելի էր, չի կարելի. ինչպես ասել եմ Կառավարության նիստերին, տեսնում էինք իրադրության լարումը»,- ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի վրա լայնածավալ հարձակմանը՝ ասել է ՀՀ վարչապետը: Նա նշել է, որ Անվտանգության նիստ են հրավիրել, քննարկել իրադրությունը. «Այսպիսով Ադրբեջանը, ըստ էության, մեկնարկել է ԼՂ հայությանը էթնիկ զտումների ենթարկելու ցամաքային օպերացիան: ՌԴ խաղաղապահ ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն, ՄԱԿ-ի ԱԽ խորհուրդը նույնպես: ՀՀ-ն որևէ մեկին ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ չի տվել ու մեր մշտական խնդիրը եղել ու մնում է ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության ապահովումը: Տարօրինակ եմ համարում Ադրբեջանի հայտարարությունը, թե մարդասիրական միջանցք են թողնելու խաղաղ բնակչությանը ԼՂ-ն լքելու համար. սա էթնիկ զտումների ուղիղ գործողություն է»,- ասել է Փաշինյանը: |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
