Գավառի մանկատանը 14 տարեկան երեխայի են ծեծել
![]() Արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 16-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Սևանի բաժանմունքի պետի ժ/պ-ն Չկալովկա բնակավայրի մոտակայքում նկատում է մի երեխայի: Ոստիկանության ծառայողը մոտենում է նրան ու պարզում, որ Գավառի մանկատան սան է: Երեխային տեղափոխում է Ոստիկանության Սևանի բաժին, որտեղ 14-ամյա տղան, ում անունը նախաքննության շահերից ելնելով չենք հրապարակում, ոստիկաններին պատմում է, որ մանկատանն իրեն ծեծի են ենթարկել, ոտքերով և ձեռքերով հարվածել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Դրանից հետո երեխան հեռացել է մանկատնից: Դեպքի փաստով Ոստիկանության Սևանի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունքի մարզային քննչական վարչություն, իսկ երեխային տեղափոխել են Գավառի մանկատուն: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
