«Էս ելույթը կարող եք թարգմանել ու «Վայբերով» հետ ուղարկել». Ալեքսանյանը՝ Մամիջանյանին
![]() Նախօրեին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ «Երևանը փոխվելու է հայրենասերների քրտինքով․ եթե Փաշինյանն անմտություն անի, նաև՝ արյամբ»։ ԱԺ այսօրվա նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է ընդդիմադիր պատգամավորի հայտարարությանը. «Հերթական անգամ ընդդիմությունը, համատեղելով իր ջանքերը, արյունռուշտ կոչերը էն փաստի հետ, որ կա որոշակի լարվածություն ու կուտակում սահմաններին, անում է նմանատիպ հայտարարություն: Հետո էստեղից հայտարարում է, որ՝ երբ կանչը հնչի, կգա գործելու ժամանակը: Կխնդրեմ էդքան պաթոսով չարտահայտվել ու Վայբերի SMS-ներին կանչ չանվանել: Բոլորս էլ գիտենք, թե կանչ կոչվածը ինչի հետ եք, աշխարհագրական որ կետից եք ստանում: Դրանք պահեք բացարձակապես սեփական ընթերցանության համար: Ոչ ձեր կանչերից վախեցող կա, ոչ արյունռուշտ կոչերից ու ոչ էլ ձեզնից: Էս ելույթը կարող եք թարգմանել ու Վայբերով հետ ուղարկել»,- նշել է Ալեքսանյանը: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
