Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Մենք այդպիսի տեղեկություն ունենք». Զելենսկի

758
Ուրբաթ, 08 սեպտեմբերի, 2023 թ., 16:24
«Մենք այդպիսի տեղեկություն ունենք». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին միացել է այն մարդկանց թվին, ովքեր Կրեմլին պատասխանատու են համարում «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինի մահվան համար, գրում է BBC-ն։

«Պուտինը սպանեց Պրիգոժինին, համենայնդեպս, մենք նման տեղեկություն ունենք»,- ասել է Ուկրաինայի նախագահը՝ ելույթ ունենալով Կիևում,- «Մեզ համար պարզապես պակասեց ևս մեկ ահաբեկիչ»:

Ուկրաինայի նախագահը չի հստակեցրել, թե ինչ տվյալների հիման վրա է եզրակացրել Պուտինի մասնակցությունը՝ Պրիգոժինի մահվանը: