Իսրայելը պատ կկառուցի Հորդանանի հետ սահմանին
![]() Իսրայելը պատ կկառուցի իր արևելյան՝ Հորդանանի հետ սահմանին. այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նեթանյահուի խոսքով՝ Հորդանանի հետ սահմանին պատը կպաշտպանի Իսրայելին Աֆրիկայից փախստականների հոսքից։ «Աֆրիկան առաջիկա 20 տարում կրկնապատկելու է իր բնակչությունը: Իսրայելը, իմ տնտեսական քաղաքականության շնորհիվ, դարձել է աշխարհի ամենահարուստ երկրներից մեկը: Ցավոք, Աֆրիկայում սովը և տնտեսական առաջընթացի բացակայությունը կարող են հանգեցնել ներթափանցման նոր ալիքի», - ասել է Իսրայելի վարչապետը Ինչպես նշում է Նեթանյահուն, արևելյան պարիսպը երաշխավորելու է Իսրայելի՝ որպես հրեական և ժողովրդավարական պետության ինքնիշխանությունը։ Վարչապետը նաև ընդգծել է, որ Եգիպտոսի հետ սահմանին պարիսպների կառուցման արդյունքում իր կառավարությանը հաջողվել է կանխել առնվազն մեկ միլիոն անօրինական միգրանտների մուտքն Իսրայել, սակայն միգրանտների խնդիրը դեռևս լուծված չէ։ Նեթանյահուն նաև հիշեցրել է, որ Իսրայելը չի ընդունել ՄԱԿ-ի առաջարկը, ըստ որի՝ երկիրը պետք է քաղաքացիություն շնորհի 16 հազար անօրինական ներգաղթյալի։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
