Երևան`   +18 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

2 զոհ, 60 վիրավոր. Ռումինիայի բենզալցակայանում պայթյունների հետևանքները

1144
Կիրակի, 27 օգոստոսի, 2023 թ., 15:48
2 զոհ, 60 վիրավոր. Ռումինիայի բենզալցակայանում պայթյունների հետևանքները

Ռումինիայի Կրևեդիա քաղաքի բենզալցակայանում պայթյուններից հետո ութ տուն է այրվել, ևս 11-ը վնասվել է, տեղական իշխանությունները նաև տեղ են պատրաստում տարհանված հազարավոր մարդկանց տեղավորելու համար, ասել է Դիմբովիցա շրջանի խորհրդի նախագահ Կորնելիու Ստեֆանը:

Հիշեցնենք՝ այսօր չորս պայթյուն է տեղի ունեցել Դիմբովիցա շրջանի Կրևեդիա քաղաքի բենզալցակայանում, որը գտնվում է Ռումինիայի մայրաքաղաքից 13 կիլոմետր հեռավորության վրա։ Վերջին տվյալներով՝ երկու մարդ զոհվել է, գրեթե 60-ը՝ վիրավորվել։ Ռումինիայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել: