Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.

Պայթյուն՝ Ռումինիայի բենզալցակայանում. կա 1 զոհ, 57 վիրավոր

1419
Կիրակի, 27 օգոստոսի, 2023 թ., 12:48
Պայթյուն՝ Ռումինիայի բենզալցակայանում. կա 1 զոհ, 57 վիրավոր

Ռումինիայի Կրևեդիա քաղաքի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժել է 58 մարդ, որոնցից մեկը մահացել է. «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել է Ռումինիայի արտակարգ իրավիճակների գլխավոր տեսչությունը։

Այսօր՝ օգոստոսի 27-ին, չորս պայթյուն է տեղի ունեցել Բուխարեստից 13 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Դիմբովիցա շրջանի Կրևեդիա քաղաքի բենզալցակայանում։ Ավելի վաղ Ռումինիայի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ մեկ մարդ մահացել է, 46-ը՝ վիրավորվել, նրանցից մի քանիսին կտեղափոխեն Իտալիա և Բելգիա։