Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

«Սրանո՞ւմ էլ են նախկինները մեղավոր, թե՞ ռուսներն ու ամերիկացիք». Մեսրոպ Առաքելյան

1178
Հինգշաբթի, 24 օգոստոսի, 2023 թ., 15:12
«Սրանո՞ւմ էլ են նախկինները մեղավոր, թե՞ ռուսներն ու ամերիկացիք». Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․ «Ես և մեր թիմը պատերազմից հետո պարբերաբար այցելում ենք Եռաբլուր։
Մի քանի օր առաջ, հերթական այցի ժամանակ, մուտքի մոտ շատերիս մոտ մի հարց առաջացավ․
- Տեսնե՞ս ճանապարհները սարքել են։
Արդեն երեք տարի է Եռաբլուրի գերեզմանների հետիոտն հատվածները խայտառակ վիճակում են, սգացող ծնողները ստիպած են քայլել փոշու, կեղտի, շեբենի վրայով գերեզմաններին մոտենալու համար:
Արդեն երեք տարի է իշխանությունը ի զորու չէ սարքել մի քանի հարյուր մետր ճեմուղի։ Չնայած լավ էլ ի զորու են, որտեղ նկարվելու ու փիառվելու տեղ կա, օր ու գիշեր ասֆալտ են անում։
Բառեր չկան նկարագրելու այս տեսարանը։
Սրանո՞ւմ էլ են նախկինները մեղավոր, թե՞ ռուսներն ու ամերիկացիք։
Ոչ, պարզապես դուք անհայրենիք սրիկաներ եք, ուրիշ բացատրություն չկա»։

Աղբյուրը`   Մեսրոպ Առաքելյան