Փաշինյանի արտոնյալ օլիգարխը. «Ժողովուրդ»
![]() Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը պարտք է պետությանը, վճարման համար ժամանակ է խնդրում, մյուս կողմից էլ՝ բարեգործություն է անում: Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը իր օլիգարխներին աճեցնելու ճանապարհին 2019 թվականին կառավարության ներդրումային ծրագրի շրջանակում 3 տարի ժամկետով հետաձգեց «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերության համար ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը՝ 2019 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Նախկինում էլ, մեկ այլ որոշմամբ, նույն ընկերությանը ներդրումային ծրագրի շրջանակներում ազատեցին մաքսատուրքից։ Բացի վերոնշյալ ընկերությունից, Նալբանդյանը բազմաթիվ այլ ընկերությունների սեփականատեր է: Մասնավորապես, նրան է պատկանում «Շիրակ» թռչնաֆաբրիկան, «Նոր Լուսակերտ» թռնչաֆաբրիկայի 50 տոկոս բաժնետերն է: Նա, սակայն, բարեխիղճ չի աշխատում: Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2022 թվականի օգոստոսի 30-ին «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերությանը տուգանել է 3 մլն 44 հազար 534 դրամի չափով, քանի որ Նալբանդյանի ընկերության կողմից արտադրված ECO և ecoDemonstrator մակնշումներով հավկիթներն իրացվել էին այն դեպքում, երբ դրանք չեն հանդիսանում հավաստված օրգանական գյուղատնտեսական արտադրանք, ինչը հանձնաժողովը որակել է որպես հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն: Հիշեցնենք նաև, որ Նալբանդյանն այն օլիգարխն է, ում կինը քրեական գործի առկայության պայմաններում ձեռք է բերել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտում գտնվող, կալանքի տակ եղած առանձնատունը. իրավապահները որևէ կերպ չեն խոչընդոտել այս գործարքին։ Մանրամասները՝ թերթի համարում: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
