Ղրիմը մնացել է առանց բենզինի
![]() Վերջին մեկ ամսում Ղրիմում գազալցակայաններում պարբերաբար բենզինի պակաս է նկատվում։ Վերջերս թերակղզու տարածքում գործող վառելիքային ընկերություններից մեկի հաճախորդները հաղորդագրություններ են ստացել, որում կոչ է արվում վառելիք մթերել ապագա օգտագործման համար՝ որոշակի տեսակի վառելիքի մատակարարման հնարավոր ընդհատումների պատճառով։ Ղրիմի տարբեր քաղաքների բնակիչները խոսում են այն մասին, որ բենզինը պարբերաբար անհետանում է Ղրիմի բոլոր հիմնական վառելիքային ցանցերի բենզալցակայաններում՝ ATAN, TES, RedPetrol և Grifon: Խոսակցություններն այն մասին, որ Ղրիմում կարող են լինել վառելիքի և քսանյութերի մատակարարման ընդհատումներ, ծագել են հուլիսի 17-ին Կերչի նեղուցով անցնող կամրջին Ուկրաինայի ռազմածովային ուժերի անօդաչու թռչող սարքերի հարվածից հետո։ Երկու հզոր պայթյունների հետևանքով վնասվել է կամրջի ավտոմոբիլային հատվածը։ Երկաթուղային հատվածը մնացել է անվնաս, սակայն դրա երկայնքով տանկերով վառելիքի մատակարարումը դադարեցվել է։ Բենզալցակայանների ցանցերը նույնպես հայտարարություններ են տարածել, որ Ղրիմում վառելիքի պակաս կա։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
