Ո՞ր նախարարությունն ի՞նչ քանակի և գնի դրոշներ է գնել. «Ժողովուրդ»
![]() Ժողովուր» օրաթերթը գրում է. «2019 թվականի ապրիլի 9-ին Նիկոլ Փաշինյանը այցելել էր Նորագավիթի ավտոմաքսատուն։ Մաքսատան փնթի վիճակի պատճառով, Փաշինյանի հրահանգով, աշխատանքից ազատվեցին աշխատակիցներ, որոնց սենյակում Փաշինյանը նկատել էր կեղտոտ և փոշոտ դրոշ, որը նետված է եղել անկյունում։ Այս իրադարձությունից հետո մենք փորձեցինք պարզել, թե որ նախարարությունը ինչ քանակի և գնի դրոշներ է գնել այս դեպքից հետո։ Արդարադատության նախարարությունը նույն ժամանակահատվածում կնքել է 4 պայմանագիր՝ 408 հազար դրամ ընդհանուր արժեքով։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կնքել է 3 պայմանագիր՝ 1 մլն 85 հազար դրամ ընդհանուր արժեքով։ ԲՏԱ նախարադությունն այս գործարքներում ներառել է ոչ միայն դրոշներ, այլ նաև զինանշաններ։ ՀՀ ներքին գործերի նախարարությունը, կնքելով 3 պայմանագիր, կատարել է 75 հազար 200 դրամի գնում։ ՀՀ պաշտպանության նախարարությունը, կնքելով 5 պայմանագիր, գնել է 8 մլն 980 հազար դրամ ընդհանուր արժեքով դրոշներ, դրոշակաձողեր, զինանշան և պատի ժամացույց։ Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ Փաշինյանի նման քայլից հետո նախարարությունների ուղիղ կեսը արագ-արագ դրոշներ են գնել, որ Փաշինյանի այցից հետո խուսափեն աշխատանքից ազատման դիմումներ ստորագրելուց։ Մյուս կեսը չի էլ մտածել դրոշներ փոխելու մասին, քանի որ չկա դրոշ, չկան խնդիրներ։ Մանրամասները՝ թերթի համարում: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
