Երևան`   -3 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 նոյեմբերի, 2026 թ.

Թուրքական ինքնաթիռի զուգարանում ուղևորը ինքնասպան է եղել

788
Չորեքշաբթի, 26 հուլիսի, 2023 թ., 10:20
Թուրքական ինքնաթիռի զուգարանում ուղևորը ինքնասպան է եղել

Տղամարդը ինքնասպանություն է գործել Turkish Airlines ավիաընկերության՝ Ստամբուլ-Մարաքեշ չվերթի ինքնաթիռում։
Թուրքական ավիաընկերության մամուլի ծառայության փոխանցմամբ, ուղևորներից մեկը կասկած է առաջացրել, երբ երկար ժամանակ անցկացրել է զուգարանում ու դուրս չի եկել։

Նշվում է, որ շտապ միջոցառումներ են ձեռնարկվել այն բանից հետո, երբ անձնակազմը նկատել է ուղևորներից մեկի կասկածելի վարքագիծը։ Զուգարանի դուռը կոտրելով բացել են, և տղամարդուն դուրս հանել այնտեղից։ Չնայած բժշկական անհետաձգելի ջանքերին, նրան չի հաջողվել փրկել։