Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Թուրքիայի խորհրդարանը հաջորդ շաբաթ կվավերացնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը

926
Երեքշաբթի, 11 հուլիսի, 2023 թ., 13:12
Թուրքիայի խորհրդարանը հաջորդ շաբաթ կվավերացնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը

Անկարան և Ստոկհոլմն ընդհանուր հայտարարի են եկել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հարցում: Այս մասին հայտնի դարձավ Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի եռակողմ բանակցությունների ավարտին։

CNN Türk-ը գրում է, որ Թուրքիայի խորհրդարանը կարող է մինչև հաջորդ շաբաթվա վերջ վավերացնել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության մասին արձանագրությունը: