Երևան`   +6 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«2016-ի քառօրյա պատերազմը դադարեցնելու մասին փաստաթուղթ գոյություն չունի». վարչապետ

510
Երեքշաբթի, 20 հունիսի, 2023 թ., 12:36
«2016-ի քառօրյա պատերազմը դադարեցնելու մասին փաստաթուղթ գոյություն չունի». վարչապետ

«Ապրիլյան պատերազմն ավարտվել է հայկական կողմի համար 700 կամ 800 հեկտար տարածքի կորստով, և բանավոր ձեռք բերված հրադադարով: Ուշադրություն դարձրեք՝ պատերազմը դադարեցնելու մասին փաստաթուղթ գոյություն չունի»,- ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետը՝ խոսելով 2016-ի 4-օրյա պատերազմի մասին: «Իսկ 2020-ի պատերազմի ընթացքում նույնիսկ 5 անգամ ենք գրավոր պայմանավորվածություն ձեռք բերել»,- ասաց նա: