Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

7 ժամ տևած բանակցություններից հետո Բլինքենն ու Չինաստանի արտգործնախարարը «առաջընթաց» են գրանցել

2004
Երկուշաբթի, 19 հունիսի, 2023 թ., 00:30
7 ժամ տևած բանակցություններից հետո Բլինքենն ու Չինաստանի արտգործնախարարը «առաջընթաց» են գրանցել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանգը կիրակի օրը Պեկինում կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվել են աշխատանքային մակարդակով մի շարք հանդիպումներ անցկացնել՝ երկկողմ կոնկրետ խնդիրների լուծման համար: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկյան պատվիրակության իր աղբյուրներին։

Նրանց խոսքով, կողմերը կարողացել են «առաջընթացի հասնել երեք առանցքային խնդիրների լուծման գործում՝ բարձր մակարդակով կապի վերականգնում, խնդիրների քննարկում և համագործակցության ոլորտների ուսումնասիրում»: Բացի երկկողմ կապի ուղիների բարելավման խնդրից, ամերիկացի դիվանագետները շահագրգռված են աշխատել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային թռիչքների քանակի ավելացման ուղղությամբ, նշում է թերթը։

Ավելի քան 7 ու կես ժամ տևած բանակցություններից հետո Բլինքենը և Քին Գանգը պայմանավորվել են պլանավորել Չինաստանի արտգործնախարարի այցը Վաշինգթոն: Պետքարտուղարությունը երկխոսությունն անվանել է «անկեղծ, բովանդակալից և կառուցողական»: