«Եթե 2018-ին հարցվածների 91%-ը պնդում էր, որ մասնակցել է «հեղափոխությանը», ապա հիմա իրենց թիվն իջել է 34.7%-ի». Աշոտյան
![]() ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր հրապարկված հերթական սոցիոլոգիական հետազոտությունն, ինչպես լաբորատոր ախտորոշում, կրկին փաստում է Հայաստանի խորքային ճգնաժամը տարբեր ոլորտներում, հատկապես՝ քաղաքական: Հայաստանի բնակչության մոտավորապես 82%-ը մերժում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչվում է որպես Ադրբեջանի տարածքի մի մաս: Հարցվածների 86%-ը չեն պատկերացնում արցախահայության ապագան Ադրբեջանի կազմում, ինչը նույնպես վկայությունն է այն բանի, որ հայ ժողովուրդը հերթական անգամ բարձրաձայնում է Արցախի խնդրի՝ նիկոլական տարբերակի լուծման բացառումը: Կտրուկ իջել են ԵՄ դիտորդական առաքելության հետ կապված սպասումները: Հարցումն ապացուցում է, որ հայ ժողովուրդը չի կորցրել նաև իր բարոյական նկարագիրը: Հարցվածների մոտավորապես 90%-ը կարծում է, որ իշխանությունները չպետք է տուրք տան Թուրքիայի ճնշումներին և ապամոնատեժն «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողը: Հարցումն ապացուցում է նաև, որ հայ հասարակությունը խորապես հիասթափված է 2018 թվականի «հեղափոխությունից»: Նիկոլ Փաշինյանի ռեժիմի համար իրական մահախոսական են տվյալները, որոնք ստացվել են՝ «որքանո՞վ է «թավշյա հեղափոխությունն» արդարացրել մարդկանց սպասումները» հարցի շրջանակներում: Հարցումը եզրափակվում է Նիկոլ Փաշինյանի գործելաոճի գնահատմամբ: * Եթե 2018 թվականի սեպտեմբերին հարցվածների 91.5%-ից ավելին դրական էր վերաբերում Փաշինյանին, ապա հիմա այս ցուցանիշը կազմում է 18.8%: Հայ ժողովուրդն ամեն կերպ բարձրաձայնում է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ համաձայն չէ և նա պետք է հեռանա: Աղբյուրը` Արմեն Աշոտյան |
«Ժամանակն է խոսել ուղիղ. մեր հասարակության մեջ կա *եխ». Վազգեն Սաղաթելյան
23704:12«Բերման ենթարկվածները/ձերբակալվածները դաժանաբար ծեծված են». Վարազդատ Հարությունյան
33602:06ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Էրդողանը հայտարարել է, որ Փաշինյանը տեղյակ է եղել «Ադրբեջանի հակաահաբեկչական գործողության մասին»
379Երեկ, 23:36Կամիր խաչը հերքում է «Հայկական ժամանակ»-ի լուրը, թե Լաչինի միջանցքը բացվել է
328Երեկ, 23:06Բերետավորները քաշքշելով բաժին են տարել քաղաքագետ Արա Պողոսյանին և 2 պատերազմների մասնակից Արման Պողոսյանին
365Երեկ, 22:30Լաչինի միջանցքով 10 մեքենա է մտել ԼՂ
386Երեկ, 22:24