«Վերին Լարս» անցակետի երթևեկելի նոր գոտիների վերակառուցումը կավարտվի հունիսի 15-ին․ ՌԴ վարչապետ
![]() «Վերին Լարս» անցակետի երթևեկելի նոր գոտիների վերակառուցումը կավարտվի հունիսի 15-ին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։ «Երեկ հանդիպել եմ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի հետ, մանրամասն քննարկել ենք հարցեր, այդ թվում ՝ «Վերին Լարս» անցակետի վերակառուցման հարցերը, նա համապատասխան խոստումներ է տվել ՝ մինչև հունիսի 15-ը ավարտել բոլոր աշխատանքները։ Ինչպես հասկանում եմ, խոսքը ևս չորս գոտու կառուցման մասին է», - ասել է Միշուստինը՝ հավելելով, որ նախարարն իրեն ծանոթացրել է աշխատանքների կատարման ընթացքին։ Այնուհետև Միշուստինը խոսքը փոխանցել է Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռուսլան Դավիդովին, ով հայտնել է՝ եթե մինչև հունիսի 15-ը Տրանսպորտի նախարարությունը հանձնի ճանապարհային գծերը, ապա անցակետում առաջացած խցանումը կվերացվի մեկ շաբաթվա ընթացքում։ Դավիդովը հայտնել է, որ կլինի 39 գոտի, որից 15-ը բեռնատարների համար։ «Մինչև վերակառուցումը օրական անցնում էր մինչև 1200 բեռնատար և 3500 մարդատար մեքենա։ Այժմ մենք ակնկալում ենք, որ օրական մինչև 1500 բեռնատար կարող է անցնել», - ասել է ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը։ Դավիդովը նկատել է, որ նույնիսկ վերակառուցման պայմաններում «Վերին Լարսը» բոլորից ամենաակտիվ անցակետն է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինից և ավելացրել․ «Գիտեմ, որ երբ դուք ինչ-որ բան եք խոստանում, դա կատարվում է, եւ շատ ուրախ եմ դրա համար։ Շատ շնորհակալ եմ»։ |

Ռուսաստանը շարունակում է արգելել Հայաստանից ձկան և կաթնամթերքի ներմուծումը
34425.09.2026, 22:19
«Իշխանությունը պետբյուջեից լավություններ է անում»․ Ոսկան Սարգսյան
11325.09.2026, 15:54
««Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց»․ Ալիև
14125.09.2026, 15:24
«Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումների համար անհրաժեշտ կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր կնքել»․ Շևցով
29725.09.2026, 15:18
«Կույբիշևի» նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո դադարեցրել է նավթավերամշակման աշխատանքները
40624.09.2026, 22:42
ՌԴ-ն սպառնում է նոյեմբերի 1-ից դադարեցնել Հայաստանին գազի մատակարարումը, եթե Երևանը չկատարի իր քաղաքական պահանջները
47824.09.2026, 21:24
