Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2023 թ.

«Հավաքական թուրքերի հանդեպ սարսափ տարածելն աշխարքիս ամենահեշտ բանն ա». Արման Յարալյան

171
Հինգշաբթի, 08 հունիսի, 2023 թ., 02:12
«Հավաքական թուրքերի հանդեպ սարսափ տարածելն աշխարքիս ամենահեշտ բանն ա». Արման Յարալյան

Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Արման Յարալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հավաքական թուրքերի հանդեպ սարսափ տարածելն աշխարքիս ամենահեշտ բանն ա, հիմնված ա պրիմիտիվ գործիքակազմի վրա, հիմնական աշխատող մեխանիզմն էս ա՝ իրանք շատ շատ են, խոսքի 90 միլիոն, իրանք ոչ մի հարևանի հետ լավ չեն, իրանք ցեղասպանություն արած ժողովուրդ են։
Սրանք բազային տվյալներն են, որի վրա էս սարսափը կառուցվում ա, բայց բուն տեղ հասցնող գործիքը պարզագույն մաթեմատիկան ա, որը մեծամասնությունը սովորում ա դպրոցում՝ հանում-գումարում։
Սարսափ վաճառողներն օգտվում են բազային տվյալներից, որը բոլորին հայտնի ա, դա նստեցնում են պարզագույն մաթեմատիկայի վրա ու մատուցում հանրությանը՝ 90 միլիոն ագրեսիվ, ցեղասպանող ժողովուրդ - 3միլիոն իրար ատող + 7 միլիոն իրարից անտեղյակ հայություն = կործանում, աղետ, սարսափ։
Էս պրիմիտիվ բանաձևն ա, ուրիշը չկա, մարդիկ անգամ եթե մաշկով համաձայն չեն, հասկանում են, որ բլեֆ կա մեջը, բայց նույնքան պարզ բանաձև չունեն հակադարձելու՝ ստիպված լռում են ու ստեղ աշխատում ա մյուս գործիքը՝ մեղք, ձևակերպում են մեղքը ու շպրտում պաշտպանվել չկարողացողի վրա՝
ԷԴ ՈՒ՞Մ ԵՐԵԽԵՔԻ ԱՐՅԱՆ ՀԱՇՎԻՆ ԵՍ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԽԱՂՈՒՄ
Գրողի տարածը սա արդեն նոկաուտն ա էլի, էն վերևի պարզ բանաձևով եկել ես սարսափին, իսկ հիմա վերջնականապես ոչնչացնում ա՝ ո՞ւմ երեխու արյան հաշվին, հըըըը։
Էս մեղքի ձևակերպման ծայրահեղ անբարոյականությունն ընդեղ ա, որ էդ մարդիկ իրանց չեն հարցնում, թե էդ ո՞ւմ երեխեքի կյանքի որակի, արժանապատվության ու հենց արյան հաշվին ես սարսափ քարոզում այ տխմար։ Երբ ցանկացածը գիտի, որ ջունգլիում լողացած լինես-չլինես՝ բնությունը խեղճերին կուլ ա տալիս, չափերը կապ չունեն՝ գլխին զոռ տուր, բայց չէ՝ ԷԴ ՈՒ՞Մ ԵՐԵԽԵՔԻ ԱՐՅԱՆ ՎՐԱ ԵՍ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԽԱՂՈՒՄ:
Պրիմիտիվ մանիպուլիացիա ա, բայց փայլուն աշխատում ա, քանի էլ ավելի պարզ բանաձև չի գտնվել էս բացարձակ ապաքաղաքական դեբիլությանը հակադարձելու։
Ինչո՞վ ա ապաքաղաքական, որովհետև առաջինը պրիմիտիվացնելով խնդիրը, շրջանցում ա ուժային բալանսի իրական հիմունքները, ոնց ա մեկի ագրեսիան այլոց համար դառնում առևտրի առարկա, հակազդեցության հարթակ և այլն, և ամենակարևորը, որ եթե սոցիալական հարաբերությունները պարզագույն մաթեմ լինեին, էսօր աշխարհում կլիներ մաքսիմում մի քանի ազգ, կամ պետություն, իսկ մնացածին խժռած կլինեին, բայց անտեր մնացածը հենց մեր օրինակով տեսնում ենք, որ այլ ա իրականությունը, զրոյից են բուծում ազգեր ու միավորներ, որ ուժային բալանսում խաղաքարտերը շատ լինեն։
Բայց դե սա ոնց բերես պրիմիտիվ մաթեմի, որ էդ լիպարիտյանական լացի դեմն առնես՝ այ սա բարդ խնդիր ա։
Սեր, մաթեմատիկորեն հիմնավորված սեր»:

Աղբյուրը`   Արման Յարալյան