Երևան`   -6 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության շեմին են». Բայրամով

578
Չորեքշաբթի, 07 հունիսի, 2023 թ., 13:06
«Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության շեմին են». Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մշտական ​​խորհրդի արտահերթ նիստում հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ «խաղաղության շեմին է»։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը

Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է Հայաստանի հետ կայուն խաղաղություն ապահովելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում և Քիշնևում կայացած բանակցությունները «հնարավորություն են տվել ավելի լավ հասկանալ կողմերի դիրքորոշումները»։