«Մենք չենք թողնի, որ Նիկոլն այդ գյուղերը հանձնի թշնամուն». Ալբերտ Բազեյան
![]() «Մենք չենք թողնի, որ Նիկոլն այդ գյուղերը հանձնի թշնամուն: Չի կարող հանձնել: Մենք ոտքի ենք հանելու մեր ազատամարտիկ բոլոր ընկերներին, դիմելու ենք նաև բանակին, որպեսզի պաշտպանենք մեր սահմանները»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ հայտարարել է ազատամարտիկ Ալբերտ Բազեյանը: Հիշեցնենք՝ հունիսի 1-ին Մոլդովայում հայ համայնի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով հարցին, թե 1975-ի քարտեզով Տիգրանաշենը Հայաստանի՞նն է, թե՞ Ադրբեջանինը, Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Քաղաքական մակարդակով՝ մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ այնտեղ եղել է «Քյարքի»: Մենք ասում ենք, որ պետք է իրավական հիմքերը նայենք: Քաղաքական առումով, եթե կպարզվի, որ այդ քարտեզով Ադրբեջանինն է՝ մենք ոչ մի խնդիր չունենք»: Վարչապետը նաև նշել էր, որ չկա այնպիսի անկլավ, որի հանձնումը անլուծելի ճանապարհային խնդիրներ առաջացնի: Ալբերտ Բազեյանի խոսքով՝ այս իշխանությունը պետք է փոխվի, ձևավորվի ազգային կառավարություն. «Պարտադրելու ենք, որ Փաշինյանը հրաժարական տա: ՀՀ-ում կգտնվի 100-ից ավելի մարդ, ովքեր ավելի լավ կղեկավարի ՀՀ-ը, քան Փաշինյանը: Մոտ օրերս գնալու ենք մարզեր, ոտքի ենք հանելու ժողովրդին»,- ասել է Բազեյանը: |

«Բաքվում անցկացվել է «Արևմտյան Ադրբեջանի» համայնք կոչեցյալի ընդհանուր ժողովը»․ Վարդան Ոսկանյան
6900:06
Նեթանյահուն պատրաստվում է Թրամփի հետ քննարկել Իրանի վրա նոր հարձակումների հարցը
128Երեկ, 23:52
«Բանկային համակարգի հետ չհարաբերվելու այլընտրանք չթողնելը մարդու իրավունքների խախտում է»․ Հակոբ Բադալյան
95Երեկ, 23:24
«Հայաստանը նպատակասլաց կերպով տարվում է դեպի քաոս և անիշխանություն»․ Արմեն Այվազյան
102Երեկ, 23:12
«Այս կեղծիքով փլուզվում է Հայաստանի Ազգային անվտանգության համակարգը»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
89Երեկ, 22:18
«Գոռում եք՝ Հայաստանն ինքնիշխան է․ Անգլիան ի՞նչ գործ ունի մեր ընտրությունների հետ»․ Ոսկան Սարգսյան
116Երեկ, 21:24
