Վահագն Խաչատուրյանը մեկ տարի միայն ստորագրել է ու մեկնել գործուղումների. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը տարվա ընթացքում զբաղվում է միայն այս կամ այն երկիր այցելություններով, արձանագրային հայտարարություններ անելով: Եվ նաև դա է պատճառը, որ խորհրդարանում 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության նախագիծը ներկայացնելիս խայտառակ արդյունքի ականատես եղանք: Մասնավորապես, հաշվետվության մեջ նշվում է, որ նախագահը զբաղված է եղել քաղաքացիության տրման մասին հրամանագրեր, կոչումներ, շքանշաններ ու մեդալներ տալով: Շքանշաններով և մեդալներով պարգևատրվել է 680 անձ։ Նախագահի կողմից շնորհվել է 12 պատվավոր կոչում, 17 բարձրագույն դիվանագիտական աստիճան, 6 դասային աստիճան, 4 բարձրագույն զինվորական կոչում։ Այսինքն՝ ստացվում է՝ միայն հրամանագիր ստորագրելու, կոչում տալու համար մոտ 3 մլն դոլարի բյուջետային հատկացում է արված եղել նախագահի աշխատակազմին, որպեսզի լավ ստորագրի, մեկնի գործուղումների և ձեռքի հետ էլ հայտարարի, թե մենք ենք ագրեսոր երկիր, և պատերազմի մեղքը մերն է: Մեկ այլ ուշագրավ հանգամանք ևս Վահագն Խաչատուրյանի գործունեությունից. պարզվում է՝ նրա մոտ ևս կադրերի պակաս է: Չնայած 2022 թվականի մարտի 13-ին Վահագն Խաչատուրյանը երդմնակալությամբ ստանձնեց նախագահի պաշտոնը, սակայն նա այդպես էլ աշխատակազմի ղեկավար չունի: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
