Եթե առաջարկն օրենքի տեսք ստանա, կարելի է շինարարական ոլորտի վրա տապանաքար դնել. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «ԱԺ տնտեսական հանձնաժողովում երեկ փակ քննարկում է տեղի ունեցել՝ ՔՊ-ականների և բանկերի, այդ թվում՝ Կենտրոնական բանկի ներկայացուցչի մասնակցությամբ, որը շատ թեժ է անցել։ Թեման ՔՊ-ական Գևորգ Պապոյանի հեղինակած օրենսդրական նախագիծն է, որն անցած քառօրյայում սուսուփուս, առաջին ընթերցումով ընդունվել է: Իշխանության ներսում ևս այս օրենքը կռիվ է գցել, տնտեսագետները պնդել են, որ սա մեծ վնաս կհասցնի ոլորտին, և Պապոյանին առաջարկել են հրաժարվել դրանից, սակայն վերջինս, երկու ոտքը մեկ մաշիկի մեջ դրած, իրենն է պնդում, ուստի որոշել են շահագրգիռ կողմերի հետ փակ քննարկում անել։ Մեզ պատմեցին, որ ներկաներին զարմացրել է հատկապես ԿԲ ներկայացուցչի դիրքորոշումը, որը համընկել է Պապոյանի դիրքորոշման հետ, և մարդիկ հասկացել են, որ այս նախագծի ետևում Նիկոլ Փաշինյանն է կանգնած․ առանց նրա «դաբրոյի» ԿԲ-ն սա չէր պաշտպանի»: Մանրամասները՝ թերթի համարում:
|

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
