CNN Prima News-ին տված հարցազրույցում Փաշինյանը դժգոհել է ՀԱՊԿ-ից
![]() CNN Prima News-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհել է ՀԱՊԿ-ի աշխատանքից: Նա մասնավորապես ասել է. «Ըստ էության, մենք այսօր գտնվում ենք մի իրավիճակում, երբ որոշակի հիասթափություն կա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության վերաբերյալ, որովհետև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն այն հիմնական մեխանիզմն է, որով Հայաստանի Հանրապետությունը պիտի ապահովեր իր անվտանգությունը: Բայց 2021 թվականի մայիսին և նոյեմբերին և 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիաների ընթացքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ոչ պատշաճ արձագանքը որոշակի հիասթափություն է առաջացրել առաջին հերթին Հայաստանի ժողովրդի շրջանում, որովհետև որոշակի վստահություն կար, որ Հավաքական անվտանգության պայմանագիրը հուսալի մեխանիզմ է անվտանգության ապահովման: Բայց դա տեղի չունեցավ, և նաև սա էր պատճառը, որ մենք ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովի ընթացքում հնարավոր չհամարեցինք կոնսենսուսի հաստատումը մի շարք հիմնարար փաստաթղթերի վերաբերյալ: Բայց ես ուզում եմ, որ մենք հարցը դիտարկենք նաև հակառակ կողմից, որովհետև դա վնասակար է նաև կազմակերպության համար, որովհետև, ըստ էության, այն ինչ տեղի ունեցավ իմ նշած ժամանակաշրջանում Հայաստանի հետ, դա առաջին հերթին հարվածում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հեղինակությանը: Այսինքն, սա նաև հենց իր՝ կազմակերպության համար որոշակի հետևանքներ կունենա»: |
«Ժամանակն է խոսել ուղիղ. մեր հասարակության մեջ կա *եխ». Վազգեն Սաղաթելյան
23704:12«Բերման ենթարկվածները/ձերբակալվածները դաժանաբար ծեծված են». Վարազդատ Հարությունյան
33602:06ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Էրդողանը հայտարարել է, որ Փաշինյանը տեղյակ է եղել «Ադրբեջանի հակաահաբեկչական գործողության մասին»
379Երեկ, 23:36Կամիր խաչը հերքում է «Հայկական ժամանակ»-ի լուրը, թե Լաչինի միջանցքը բացվել է
328Երեկ, 23:06Բերետավորները քաշքշելով բաժին են տարել քաղաքագետ Արա Պողոսյանին և 2 պատերազմների մասնակից Արման Պողոսյանին
365Երեկ, 22:30Լաչինի միջանցքով 10 մեքենա է մտել ԼՂ
386Երեկ, 22:24