«Չի կարելի զիջումներ գնալ Արցախի հաշվին». Արամ Ա. Կաթողիկոս
![]() Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը Հայրապետական ոգեշունչ պատգամ է հղել Մայիսի 28-ի առթիվ։ Նա նշել է, որ այս պայմաններում չէր կարող չանդրադառնար Արցախի շուրջ ստեղծված բարդ իրավիճակին: «Այսօր Հայաստանից եւ հատկապես Հայստանի իշխանություններից այնպիսի մոտեցումներ կլսենք, որոնց նկատմամբ մեր Սուրբ Աթոռը չի կարող լուռ մնալ: Հայաստանի իշխանության կողմի մենք պատրաստակամություն ենք լսում, հանձնառություն՝ ընդունելու Ադրբեջանի հողային ամբողջականությունը, արդյոք կմտածեն այս մոտեցման վտանգավոր հետևանքների մասին: Արցախը լքված է, Հայաստանը կոչ է անում Արցախին և Ադրբեջանին բանակցելու իրար հետ: Նման կրավորական և անտարբեր մոտեցում Հայաստանի կողմից վտանգում է Արցախի ինքնիշխանությունը և նույնիսկ գոյությունը: Հայաստանից նաև լսում ենք, որ անհրաժեշտ է հստակ տարբերություն և անջատում դնել ազգային շահերի և պետական շահերի միջև, երևույթ, որը դարձյալ անընդունելի է մեր ժողովրդի համար»,- ասաց նա: Արամ Ա կաթողիկոսը ընդգծեց, որ չի կարելի զիջումներ գնալ Արցախի հաշվին. «Մենք Արցախի անկախության, ինքնորոշման իրավունքի հետ ենք, այս է պատգամը մայիսքսանության նահատակների, մայիսքսանության սերունդների»: |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
