Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«Ծնողների նստացույցը դադարեցնելու որոշման մասին». Արամ Գևորգյան

167
Հինգշաբթի, 25 մայիսի, 2023 թ., 11:36
«Ծնողների նստացույցը դադարեցնելու որոշման մասին». Արամ Գևորգյան

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը գրել է. «Ծնողների՝ նստացույցը դադարեցնելու որոշման մասին
Չնայած ես միշտ կողմ եմ նիկոլի խունտայի դեմ տարվող յուրաքանչյուր առողջ պայքարին, բայց և հասկանում եմ, որ էս պարագայում ծնողների ուսերին մեծ բեռ ու պատասխանատվություն էր դրվել։ Բոլորը նայում էին, սպասում էին, հույս էին փայփայում, որ թե մի բան անեն, էս ծնողներն են անելու։ Բայց այդ ծնողները յուրաքանչյուրիդ ֆիզիկական աջակցության կարիքն ունեին, ինչը գրեթե չստացան։
Անկախ իրենց որոշումից ու հետագա անելիքներից, անկախ տարատեսակ ՇՆԵՐԻ հաչոցներից, ես իրենց կողքին եղել եմ ու կմնամ։ Որովհետև առաջին հերթին դա պատիվ ա, երկրորդ հերթին՝ պարտականություն»:

Աղբյուրը`   Արամ Գևորգյան