Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«Տրամադրված ենք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունների իրականացմանը». Լավրով

527
Ուրբաթ, 19 մայիսի, 2023 թ., 12:42
«Տրամադրված ենք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունների իրականացմանը». Լավրով

Նպատակաուղղված ենք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ձեռք բերած բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ տեղի ունեցած բանակցությունների ժամանակ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հիշեցնենք՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ևս Մոսկվայում է, որտեղ անցկացվելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումների հերթական փուլը:
Նախատեսված է երկկողմ հանդիպում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ և եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ:

«Տրամադրված ենք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունների իրականացմանը». Լավրով